|
left.jpg
|
|
|
|
|
|
Իտալական կատակներ
|
| |
-Դուք հավատո՞ւմ եք, որ կա սեր առաջին հայացքից:
-Ո'չ:
-Այդ դեպքում մի անգամ էլ նայե'ք ինձ:
|
|
|
|
-Սիրելի'ս, երբ մենք ամուսնանաք, երեք երեխա կունենանք:
-Որտեղի՞ց գիտես:
-Նրանք հիմա մորս մոտ են...
|
|
|
|
-Ես մի' երազանք ունեմ, - ասում է գանգստերներից մեկը մյուսին, - բանկ թալանել ու թողնել զոքանչիս մատնահետքերը:
|
|
|
|
-Ձեզ ինչի՞ համար են դատում:
-Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ պարզվեց, որ պետությունը ճիշտ նույնպիսի թղթադրամներ է թողարկում, ինչպիսին` ես:
|
|
|
|
-Պարո'ն կոմիսար, ադամանդե մատանիս են գողացել:
-Իսկ այն ինչպիսի՞ տեսք ուներ:
-Ճիշտ և ճիշտ իսկականի նման էր…
|
|
|
|
Հանդիպում են երկու ընկեր.
-Այսօր գնալո՞ւ ես Չելենտանոյի համերգին:
-Չէ', նա ինձ դուր չի գալիս. կակազում է, նոտաները ձգում…
-Բայց դու նրան լսե՞լ ես:
-Ոչ, ինձ համար կինս է երգել...
|
|
|
|
Դատավարության ժամանակ.
-Ես ապահարզան եմ պահանջում. ես ու կինս ընդհանուր լեզու չգտանք:
-Փորձեք թարգմանիչ գտնել:
|
|
|
|
-Ես չէի կասկածում կնոջս հավատարմությանը, քանի դեռ Ֆլորենցիայից Գենուա չէինք տեղափոխվել:
-Իսկ ի՞նչ պատահեց Գենուայում:
-Նկատեցի, որ փոստատարը նույնն է, ինչ Ֆլորենցիայում…
|
|
|
|
Ամուսինը, կնոջ հետ զբոսնելիս, նայում է աղջիկների հետևից: Կինը.
-Ախորժա'կ պահիր, միևնույնն է, տա'նն ես ընթրելու:
-Դիետա պահողին ագելված չէ կերակրացանկն աչքի անցկացնել…
|
|
|
|
Ոստիկան.
-Նկարագրեք այն տղամարդուն, ով դանակահարեց Ձեզ:
-Դա մի լողլող տիպ էր` դեմքի բութ արտահայտությամբ, մոտավորապես Ձերի նման, պարոն կոմիսա'ր:
|
|
|
1  
2  
3  
|
|
|