left.jpg

Մարդ կա` աշխարհն է շալակած տանում, մարդ կա`

1.  ելել է շալակն աշխարհի
2.  "բալկոնչիկի" հաշվին ընդլայնել է "իր փայ" աշխարհի մակերեսը
3.  դարձել է մաքսավոր` շալակի եղածը "հարմար" գնով մաքսազերծելու համար
 
1. 13 %   2. 83 %   3. 4 %  
Քվեարկել է 606 մարդ
Շնորհակալություն
քվեարկելու համար
 
 

 
 
 
ԱՆԵԿԴՈՏԻ ԱՆԹՈԼՈԳԻԱ

Յուրաքանչյուր ժողովրդի շատ հեռավոր անցյալում, երբ դեռ գոյություն չուներ գրավոր խոսքը, գտնվում է այդ ժողովրդի բանահյուսության աղբյուրը: Բանահյուսության մեջ բազմակողմանիորեն արտահայտվում էին ժողովուրդների հույսերն ու ձգտումները, բարոյական նորմերը, գեղագիտական հայացքներն ու գաղափարախոսությունը:

Ասում են անեկդոտն էլ ծնվել է մարդկային քաղաքակրթության այգաբացին, գուցեեւ ավելի շուտ, եւ այդ ժամանակից մարդկությունը ծիծաղել է ու գոյատեւել: Ամերիկացի ֆանտաստ Այզեկ Ազիմովը գտնում էր, որ անեկդոտները ներմուծվում են Երկիր այլմոլորակային քաղաքակրթություններից: Այս եզրակացությունը գերխելոք երեւալու ցանկությունից է: Անեկդոտները, որպես կանոն, ծնվում են ոչ լավ հոգեւոր եւ բարոյական հասարակական կյանքից, նրա խառնիխուռն, քաոսային վիճակից: Հակառակը՝ բացառություն է:

Անեկդոտը փոքրածավալ ժողովրդական ստեղծագործություն է, որի հիմնական մասը սրամտությունն է, մարտական տրամադրությունը հասարակական կյանքի կամ առանձին անհատների բացասական կողմերի նկատմամբ: "րական արտահայտությունների բառարանում" անեկդոտը (հունարեն՝ "anecdotos") բացատրվում է որպես կարճ բանավոր պատմվածք՝ սրամիտ ավարտով: Ժողովրդական անեկդոտների գործողությունների կենտրոնում միշտ գտնվում է ժողովրդից դուրս եկած կերպարը: Անեկդոտները կարող են ունենալ երգիծական (սատիրա) եւ կատակային նրբերանգ: Հնագույն "անեկդոտային ձեւերը" (բառախաղ, կալամբուր) հեշտությամբ հարմարվում են ցանկացած առօրյա բովանդակության: Շատ անեկդոտներ, պատմված լինելով վաղ ժամանակների երեւույթների ու դեպքերի մասին, այժմ էլ գերում են իրենց սրամտությամբ ու կերպարների ստեղծման վարպետությամբ:

Անեկդոտի գեղարվեստական ձեւը բնութագրվում է պարզությամբ եւ ամբողջական կառուցվածքով: Պատմությունը սկսվում է առանց նախերգանքի, հիմնական բովանդակային գիծը սովորաբար չունի երկրորդական ճյուղավորումներ եւ մանրամասներ, չի պարունակում տեղի, ժամանակի կամ գործող անձանց բնութագրեր: Հաճախ այն իրենից ներկայացնում է կարճ ու բովանդակալից երկխոսություն, որից պարզ է դառնում դրականն ու բացասականը, նրանց միջեւ բախման ու հակամարտության էությունը: Անեկդոտի ավարտը անսպասելի հանգուցալուծումն է: Ոչ մի լրացում կամ բացատրություն: Թեմայից կախված, անեկդոտում օգտագործվում են կամ բարեհոգի հումոր՝ կոմիկական կամ անսովոր իրավիճակի կապակցությամբ, կամ քիչ թե շատ կծու հեգնանք՝ չմտածված, պայմաններին չհամապատասխանող արարքների նկատմամաբ, կամ էլ սուր երգիծանք: Առաջին անգամ անեկդոտ բառը որպես տերմին օգտագործվել է Բյուզանդիայում Պրոկոֆիոս Կեսարացու "աղտնի պատմություն"-ում (VII դ.):

Մի ժամանակ անեկդոտներին էին վերագրվում կարճ բանավոր պատմությունները. ֆաբլիոն ու ֆացետին՝ Իտալիայում, ժողովրդական կենցաղային հեքիաթները՝ Ռուսաստանում: Անեկդոտը, որպես փոքրիկ նովել, կարող է զարգանալ հենց նովելի մեջ (Ջ. Բոկաչո, Ա. Չեխով): 20-րդ դարում անեկդոտի վարպետ կարելի է համարել Բ. Բրեխտին, Ֆ. Վայսկոպֆին: Բոլոր դասագրքերում ասվում է, որ երգիծանքը (սատիրան) ծաղկում է բացառապես հասարակական կյանքում ճգնաժամերի, կատակլիզմների, բեկումների ընթացքում: Քաղաքական բժշկության համար միայն խելքը քիչ է: Անհրաժեշտ է հումոր, հեգնանք: Օրինակ, յուվինիլյան սատիրան մտրակում էր Հռոմը կայսրության անկման ժամանակ:

Մարդիկ կարող են մինչեւ վերջ չլսել երկար խրատական պատմությունները, իսկ անեկդոտը լսում են մինչեւ վերջ եւ միշտ հաճույքով: Այն ավելի հետաքրքիր է, երբ պատմվում է տեղին եւ որեւէ առիթով: Եթե մարդը կարողանում է մեկ անեկդոտով արտահայտել այն միտքը, որ քննարկում էին բոլորը մի քանի ժամ, նա իսկական վարպետ է: Նկատել եք արդյոք, որ վերջերս կարծես պակասել են լավ անեկդոտները: Խայթը, կծվությունը բացկայում է, շատացել է գռեհկությունը: Բայց երբեմն հանդիպում են պատմություններ, որոնք այլ կերպ, քան անեկդոտ, չես անվանի:

Աշխարհի բոլոր ժողովուրդներն ու ազգերն ունեն իրենց անեկդոտները, որոնց թեման անսպառ է: Եվ յուրաքանչյուր ազգ ունի իրեն հատուկ վերաբերմունք տվյալ հարցադրման կան իրավիճակի նկատմամբ:
Խնդրեմ.

- անgլիացին ունի կին եւ սիրուհի, սիրում է կնոջը,
- ֆրանսիացին ունի կին եւ սիրուհի, սիրում է սիրուհուն,
- հրեան ունի կին եւ սիրուհի, սիրում է մայրիկին,
- ռուսն ունի կին եւ սիրուհի, սիրում է օղի:

Գոյություն ունի ազgային հակակրանքի հասկացողություն, որը պարտադիր չէ, որ պատերազմների հասցնի: Այն արտահայտվում է անեկդոտների՝ "քորոցի ծակոցների" միջոցով: Ֆրանսիացիներն, օրինակ, այնքան էլ չեն սիրում անgլիացիներին: Նրանք էլ նույն դրամով են հատուցում: Ուստի նրանց հումորի զgալի մասը վերաբերվում է հարեւանին: Գլխավորը՝ ապացուցել իր ազgի առավելությունը: Սոցիալական եւ միջէթնիկական լարվածության աճի պայմաններում անեկդոտները "ներքին լարվածության լիցքաթափման լավ միջոց են", - ասում է հոgեբան Սուսաննա Հախվերդյանը: Ազgային անեկդոտն անպայման խաղարկում է թե՛ իր, թե՛ այլ ժողովուրդների մասին ձեւավորված պատկերացումները (ռուսների անհոgությունը, ալարկոտությունը, օղի սիրելը, ուկրաիրնացիների ժլատությունը, խոզի ճարպի համար խենթանալը, եւ իհարկե, խմիչք (հորիլկա) սիրելը, վրացիների սիրառատությունն ու հարստությունը, հրեաների խելքը, խորամանկությունը եւ միշտ ճարպկորեն հարմարվելու ունակությունը): Մեծ ժողովրդականություն են վայելում անեկդոտները, որտեղ տարբեր ազgերի ներկայացուցիչները հայտնվում են նույն իրավիճակում, որից դուրս պրծնելու հնարքները ծիծաղ ու հիացմունք են առաջացնում: Օրինակ՝ կինը ժամանակ է անցկացնում սիրեկանի հետ, հանկարծ ներս է մտնում ամուսինը.

- Գերմանուհին նայում է ժամացույցին եւ հանդիմանում ամուսնուն.
- Հանս, դու ամբողջ 3 րոպե շուտ ես եկել:

- Ֆրանսուհին, իրեն չկորցնելով, հրում է սիրեկանին՝ ասելով.
-Պիեռ, մի փոքր կողմ քաշվիր, երեքով ավելի ուրախ կլինի:

- Հրեուհին, մի վայրկյան միայն կորցնելով ինքնատիրապետումը, զարմացած ասում է.
- Իսահակ, դու՞ ես: Իսկ ո՞վ էր պառկած անկողնում, իմ կողքին:

- Ռուս կինն անմիջապես ծնկի է gալիս եւ հուսահատ gոռում.
-Պետյա, սիրելի՛ս, միայն ոչ մռութիս, վաղը աշխատանքի եմ gնալու:

Վերջում նշեմ, որ ծիծաղը ամենաgործուն հակասթրեսային թերապիան է: Հոgեբանները gտնում են, որ պարբերաբար ծիծաղելու դեպքում երբեք եւ ոչնչով չես հիվանդանա: Սիրտն ավելի ռիթմիկ է աշխատում, լավանում է արյան շրջանառությունը եւ օրgանիզմին թթվածնի մատակարարումը: Ուժեղանում է նույնիսկ իմունային համակարgը, իջնում է արյան ճնշումը: Եվ ամենակարեւորը, ծիծաղն "արտադրում" է այսպես կոչված "երջանկության" հորմոն, ինչի արդյունքում տրամադրությունն անմիջապես բարձրանում է: Իսկական անեկդոտը... Սակայն ինչու՞ բացատրել: Կարդացեք:

ԼԵՎ ՕԳԱՆԵԶՈՎ






© 2008 - 2010 HUMOR.am
e-mail:humor@humor.am