left.jpg

Ինչո՞ւ է ձեռնտու սևամորթ նախագահը.

1.  սուտ խոսելիս դեմքը չի շառագունում
2.  աշխարհաքաղաքական մավրական խանդն արդարացվում է
3.  "Սևերես մնացինք" արտահայտությանը նոր իմաստ ու նշանակություն է հաղորդում…

1. 57 %   2. 14 %   3. 29 %  
Քվեարկել է 7 մարդ
 
 

 
 
 

ԱՐԻՍՏՈՖԱՆԵՍ

Հույն թատերգակ, ատտիկյան կատակերգության հիմնադիր:
Ծնվել է մ.թ.ա. 446-ին, մահացել է մոտավորապես 385-ին: Ապրել և ստեղծագործել է Աթենքում:
Անդրանիկ պիեսը` "Խրախճամոլները", բեմադրվել է մ.թ.ա. 427-ին: Նրան վերագրվում է շուրջ 44 կատակերգություն, որոնցից պահպանվել է 11-ը` "Աքառնացիք", "Ամպեր", "Իշամեղուներ", "Խաղաղություն", "Գորտեր" և այլն:

ԵԶՈՊՈՍ

Անտիկ աշխարհի առակախոս: Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:

Եզոպոսով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության զարգացումը: Ըստ Հերոդոտոսի ենթադրվում է, որ Եզոպոսն ապրել է մ.թ.ա. VIդ. Մամոսում և սպանվել Դելիփքում:

V դ. արդեն հայերին ծանոթ էր Ախիկարի զրույցը ("Պատմութիւն եւ խրատ Խիկարայ Իմաստնոյ"): Եզոպոսյան սյուժեի տարածման գործում մեծ դեր ունի հայկական տարբերակը, որն այժմ պահպանվում է և հնագույնն է:

Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Եզոպոսն առաջին անգամ հայերեն ուղղակիորեն թարգմանվել և հրատարակվել է 1784-ին:

ՄՈԼԻԵՐ

Ժան-Բատիստ Պոքլենը (Մոլիեր) ծնվել է 1622թ. հունվարի 15-ին, Փարիզում, մահացել է 1673թ. փետրվարի 17-ին, դարձյալ Փարիզում:

"Բարձր կատակերգության" ժանրի հիմնադիրը: Նա ստեղծել է նոր տիպի (սոցիալ-կենցաղային) կատակերգություն: Կրթությամբ իրավաբան` Մոլիեր կեղծանունով դրամատուրգն իրեն նվիրել է թատերական գործին:

Գրել է փոքրածավալ կատակերգություններր առանձին թատերախմբերի համար ("Ճարպիկը կամ խոչընդոտները", "Սիրային անախորժություն" և այլն): Մոլիերի տաղանդն իր ծաղկմանը հասավ "Տարտյուֆ", "Դոն Ժուան", "Միզանթրոպ" կատակերգություններում: Հայերը Մոլիերի պիեսները բեմադրել են դեռևս XIX դարում:

Մխիթարյանների դպրոցական թատրոնի խաղացանկում են եղել Մոլիերի "Ակամա բժիշկը", "Երեւակայական հիվանդը", հետո արդեն "Տարտյուֆը": Կ.Պոլսի "Արևելյան թատրոնը" բեմադրել է Մոլիերի "Ժլատը", "Պուրսոնյակը", "Բռնի ամուսնությունը", "Ակամա բժիշկը" և այլն: Մոլիերը արդիական է մնում նաև մեր օրերում:

ԲՈՄԱՐՇԵ

Պիեռ Օգյուստեն Կարոն դը Բոմարշեն ծնվել է 1732թ. հունվարի 24-ին, Փարիզում:

Ֆրանսիացի դրամատուրգ, XVIII դարի ֆրանսիական ռեալիստական կատակերգության ներկայացուցիչ: Թատերական արվեստում Դիդրոյի հետևորդն էր:

Բոմարշեի գլուխգործոցը "Սևիլյան սափրիչ", "Ֆիգարոյի ամուսնությունը" և "Նոր Տարտյուֆ կամ հանցավոր մայր" եռերգությունն է:

Հեղինակը համաշխարհային փառք է ձեռք բերել "Սևիլյան սափրիչ" և "Ֆիգարոյի ամուսնությունը" կատակերգություններով: Բոմարշեի կատակերգությունները բեմադրվել են նաև հայկական բեմերում:

ԿՌԻԼՈՎ

Իվան Անդրեևիչ Կռիլովը ծնվել է Մոսկվայում 1769թ.: Ռուս նշանավոր գրող, առակագիր, լրագրողը 1782-ին Պետերբուրգում՝ արքունական պալատում եղել է մանր աստիճանավոր: 14 տարեկանում գրել է "Սրճագուշակուհին" կոմիկական օպերան, "Կատաղած ընտանիք", "Հորինողը նախասենյակում", "Չարաճճիներ" կատակերգությունները:

Ի տարբերություն իր նախորդների, որոնց առակներում գլխավորը բարոյախոսությունն էր, Կռիլովը ստեղծեց առակ - երգիծանք, առակ - կատակերգություն: Ողջ աշխարհում հայտնի են նրա "Գայլն ու գառը", "Ագռավն ու աղվեսը", "Ճպուռն ու մրջյունը", "Տերևներն ու արմատները", "Գայլը շնանոցում" և այլ առակներ: Դրանք թարգմանված են աշխարհի 50-ից ավելի լեզուներով: Կռիլովի հայ առաջին թարգմանիչներն են Խ. Աբովյանը, Գ. Այվազովսկին, Հ. Տեր-Զաքարյանը: Հետագայում շատ այլ հայ գրողներ ևս թարգմանել և փոխադրել են առակագրի հայտնի ստեղծագործությունները: Կռիլովը հայ իրականության մեջ ամենից շատ ընթերցված ռուս գրողներից է:

ԲԵՐՆԱՐԴ ՇՈՈՒ

Հայտնի բրիտանացի դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության ասպարեզում (1925):
Ծնվել է 1856թ. հուլիսի 26-ին: Անգլիական թատրոնում իրենց հանրաճանաչությամբ Շոուի պիեսները զիջում են միայն Շեքսպիրի ստեղծագործություններին: Դեռևս երիտասարդ` իր վրա ուշադրություն է հրավիրում դիպուկ թատերական և երաժշտական գրաքննություններով, հետո` նաև դրամաներով: Դրանք ենթարկվում են խիստ քննադատության ենթադրյալ անբարոյականության ու չափազանց համարձակության համար, որոնք, սակայն, հետագայում սիրվում են հանդիսատեսի կողմից, թարգմանվում են այլ լեզուներով:

Շոուն հաճախ հանդես է գալիս որպես սատիրիկ` իր ստեղծագործություններում դիմակազերծելով անգլիայում իշխող պուրիտանական բարքերրը: Նա իրերը կոչում է իրենց իսկական անուններով, նկարագրում է ցանկացած կենցաղային իրավիճակ, բացահայտ հեգնական վերաբերմունք է դրսևվորում անգլիական "ամուսնության ինստիտուտի" նկատմամբ, անխնա ծաղրի է ենթարկում բուրժուազիայի արատավոր ու լկտի կյանքը:
Շոուն ունի նաև հոգեբանական ժանրի դրամաներ, որոնք ընդհանուր եզրեր ունեն մելոդրամայի հետ:

ՋԵՐՈՄ Ք. ՋԵՐՈՄ (1859 - 1927)

Անգլիացի երգիծական գրող: Աշխատել է ուսուցիչ, դերասան, երգիծական հանդեսի խմբագիր:
Նրան համաշխարհային համբավ բերեց 1889թ. գրված "Երեքը նավակում, չհաշված շունը" երգիծական վեպը: Այս հաջողությունը նա փորձեց կրկնել հաջորդ` "Երեքը հեծանիվով" վեպում, սակայն ընթերցողի կողմից վերջինս արդեն նախկին ընդունելությունը չստացավ:

Ջերոմը մի շարք երգիծական պատմվածքների ու պիեսների հեղինակ է: Նրա երգիծանքին բնորոշ է նուրբ, բարեմիտ, հաճախ սենտիմենտալ ոճը, նրա հերոսները հիմնականում ձախողակ մարդիկ են, որոնք մշտապես ապրում են իրենց մանր անհաջողություններով ու դրա շուրջ կառուցում իրենց կյանքի փիլիսոփայությունը:

ԻԼՖ ԵՎ ՊԵՏՐՈՎ

Համատեղ աշխատած ռուս սովետական երգիծաբան - գրողներ:
Իլֆ Իլյա` իսկական անունը` Ֆայնզիլբերգ Իլյա Առնոլդովիչ, ծնվել է 03.10.1897-ին, Օդեսայում, վախճանվել է 13.4.1937-ին, Մոսկվայում:

Տպագրել է ակնարկներ, պատմվածքներ, ֆելիետոններ:

Պետրով Եվգենի` իսկական անունը` Կատա Եվգենի Պետրովիչ, ծնվել է 30.01.1903-ին, Օդեսայում, վախճանվել է 2.7.1942-ին: 1923-ին տեղափոխվում է Մոսկվա: Աշխատում է որպես լրագրող:

Նրանք ծանոթացել են միմյանց հետ 1925-ին: Նրանց առաջին նշանակալից գործը եղել է "Տասներկու աթոռ" վեպը, որը մեծ համբավ բերեց հեղինակներին: Դրանից հետո էլի ու էլի բազմաթիվ պատմվածքներ ու վիպակներ` "1001 օր կամ Նոր Շահրազադե", "Պայծառ անձանվորություն" և այլն:

1931-ին լույս է տեսնում Իլֆի և Պետրովի "Ոսկե հորթը" վեպը: Իլֆի մահից հետո լույս է տեսնում "Հուշատետր" ստեղծագործությունը, որը գնահատվեց որպես գրական երևույթ: Պետրովը պարգևատրվել է Լենինի շքանշանով: Զոհվել է 1942-ին:

ՎԵՆԵԴԻԿՏ ՅԵՐՈՖԵԵՎ

Ռուս խորհրդային գրող: Ծնվել է 1938թ.:
Իր կյանքի ընթացքում հասցրել է աշխատել հնոցապան, ապակե շշեր ընդունող, պահակ, ուղեգծի բանվոր, հաղորդագծերի մոնտաժող: Գրել սկսել է 50-ականներից և իր նախկին մասնագիտություններն օգնել են նրան իր հերոսներին կերտելիս:… Նրան մեծ համբավ բերեց "Մոսկվա - Պետուշկի" վիպակը, որը կարճ ժամանակահատվածում հասցրեց թարգմանվել աշխարհի մի շարք լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, նրան բերելով նաև միջազգային ճանաչում:


հայ դասական երգիծաբաններ համաշխարհային նշանավոր կատակերգակներ
հայ նշանավոր կատակերգակներ Ժամանակակից երգիծանքի և կատակերգության վարպետները






© 2008 - 2012 HUMOR.am
e-mail:humor@humor.am