left.jpg

Ինչո՞ւ է ձեռնտու սևամորթ նախագահը.

1.  սուտ խոսելիս դեմքը չի շառագունում
2.  աշխարհաքաղաքական մավրական խանդն արդարացվում է
3.  "Սևերես մնացինք" արտահայտությանը նոր իմաստ ու նշանակություն է հաղորդում…
 
1. 57 %   2. 14 %   3. 29 %  
Քվեարկել է 7 մարդ
Շնորհակալություն
քվեարկելու համար
 
 

 
 
 

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

Ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն: XII - XIII դդ. հայ ականավոր առակաբան-քարոզիչ, հասարակական գործիչը իր գործերի հիշատակարաններում եղած որոշ տվյալների համաձայն ծնվել է Ասորիքի Դլուք (Տլուք) գավառի հայաբնակ Մարութա գյուղում:

Սովորել է ծննդավայրում, այնուհետեւ՝ Սև լեռների Արքակաղին վանքում, ստացել վարդապետի աստիճան: Վ. Այգեկցին իր ճառերն ու քարոզները համեմել է առակներով ու զրույցներով, որոնք ավելի հեշտ ընկալելի են դարձրել քարոզվող գաղափարները: Դրանով Վ. Այգեկցին նաև հայ գրականության մեջ մտցրել է մի նոր տեսակ՝ առակավոր ճառեր: Խրատների մեջ ներառված առակների համար հիմնական աղբյուրները եղել են Եզոպոսյան առակները և "Բարոյախոս" ժողովածուն: Միջնադարում Եզոպոսից թարգմանված 60 առակներից Վ. Այգեկցին իր ճառերի մեջ փոխադրել է 13-ը, դրանց աշխարհիկ բարոյախոսությունը փոխարինելով հոգեշահ խրատներով:

Վ. Այգեկցու ինքնուրույն առակները 30-ից ավելի են: Հետագայում դրանք շարունակ բազմացվել ու ճոխացվել են, ընդգրկելով նորանոր առակներ, զրույցներ, հետաքրքրաշարժ պատմություններ, վեր են ածվել հսկայածավալ առակագրքերի, որոնց մեջ առակների թիվը հասել է մի քանի հարյուրի: Մեծ խմբավորումներից մեկն ստացել է "Աղվեսագիրք" անվանումը: Այստեղ գործող անձերը մարդիկ են՝ իրենց ծաղրվող թերություններով ու դրվատվող առաքինություններով, կամ կենդանիներ, թռչուններ: Նշենք այդ առակներից մի քանիսը՝ "Հնարք սատանայի", "Գինի", "Կար մի մեղր պատճառ պատերազմի", "Լեզուանի կին", "Պղպղայ", "Տանպատեցի ջուլհակ" և այլն:

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

Հայ մտածող և գիտնական, օրենսդիր, առակագիր, հասարակական գործիչ Մխիթար Գոշը ապրել և ստեղծագործել է Գանձակի Նոր Գետիկ (այժմ Գոշավանք)-ում 1120-ական թվականներից մինչև 1213թ.:

Սովորել է ծննդավայրում, ապա ձեռնադրվել կուսակրոն քահանա, հետագայում ստացել վարդապետի կոչում: Բացառիկ արժեք են ներկայացնում Գոշի "Դատաստանագիրքն" ու առակների ժողովածուն: Նրա առակների նյութը հիմնականում հասարակական ու կենցաղային խնդիրներն են: Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունն, ծաղրելու տերությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազանելու չարիքը:

Մխիթար Գոշի առակների ժողովածուն ունի կուռ կառուցվածք. պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում ("Առակք ստեղծականք"), դասավորված են որոշակի կարգով, ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, սերմեր ու բանջարներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ: Այս ժողովածուով XII դարում հայ գրականության մեջ մուտք է գործել առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն:

Մխիթար Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790-ին Վենետիկում, հետագայում լույս տեսել ամենատարբեր առիթներով, ինչպես նաև թարգմանվել ֆրանսերեն, ռուսերեն և այլ լեզուներով:

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ

Հայ մեծ գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակախոս Հակոբ Հովհաննեսի Պարոնյանը ծնվել է 1843 թվականի նոյեմբերի 19-ին Ադրիանապոլսում: Կրթությունը ստացել է ծննդավայրի Արշակունյան Վարժարանում: Այնուհետև հաստատվելով Կ. Պոլսում՝ 1863-ին աշխատել է հեռագրատանը, զբաղվել գրական-լրագրական գործունեությամբ:

1871-72 թ.թ. դասավանդել է Մեսպուրյան վարժարանում, ևս մեկ տարի ուսուցանել է Սկյուտարի ճեմարանում: Եղել է Պատրիարքարանի պաշտոնյա: 1879-ի հունիսից ընդմիշտ հաստատվելով Կ. Պոլսում` "Միացյալ ընկերություն հայոց"-ի քարտուղարն էր:

Գրական ասպարեզ իջել է որպես թատերագիր՝ 1865-ին գրած "Երկու տերով ծառա մը" և "Ատամնաբույժն արևելյան" կատակերգություններով: Հ. Սվաճյանը իր հանդեսի երբեմնի աշխատակից և օգնական, խմբագիր Պարոնյանին հանձնեց "Մեղու"-ի խմբագրությունը, որը հետագայում սկսեց հրատարակվել "Թատրոն" անունով: Այստեղ է տպագրվել Պարոնյանի "Ազգային ջոջերը": Հետագայում քաղաքական հետապնդումների և նյութական դժվարությունների պատճառով "Թատրոնը" փակվեց:

Պարոնյանը հսկայածավալ գրական-հասարակական գործունեություն է ծավալել, թողել մեծարժեք ժառանգություն: Նրա յուրաքանչյուր ստեղծագործությունը հայ դասական թատերգության անգերազանցելի գոհարներից է: Մեծ երգիծաբանի "Պաղտասար աղբարը" և մյուս գլուխգործոցները ընդմիշտ մնացել են հայ թատրոնի երկացանկում:

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ

Ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 19-ին Կ. Պոլսում, մահացել 1926 թվականի հոկտեմբերի 3-ին Կահիրեում:

Հայ գրող, եգիծաբան, լրագրող, հրապարակագիր Օտյանը կրթություն ստացել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, հետո կարճ ժամանակ անց կրթությունը շարունակել է տանը: Պատանի հասակից տիրապետել է լեզուների և ընտանեկան հարուստ գրադարանը նրան ծանոթացրել է հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններին և ինքն էլ համակվել ընտանիքում տիրող գիտության, արվեստի պաշտամունքով:

Հանդես է եկել քրոնիկ-ֆելիետոններով, պատմվածքներով, նովելներով՝ "Սիրո նպատակ", "Վաշխառուն", "Կաղանդի վիպակ" և երգիծավեպով՝ "Միջնորդ տեր պապան": Երբ սկսվեցին հայկական ջարդերը, նա այնտեղից գաղտնի հեռացավ և 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո վերադարձավ Կ.Պոլիս:

1915-ի Մեծ Եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր Էլ-Զոր, որտեղից հրաշքով փրկվել է: Հետագայում եղել է աշխարհի տարբեր երկրներում՝ Լիբանան, Եգիպտոս, որտեղ և վախճանվել է: Երգիծական պարբերականներ է հիմնադրել Փարիզում` "Ազատ խոսքեր", "Ազատ Բեմ", "Կրակ", Կ.Պոլսում՝ "Կառափնատ", "Սև կատու", "Մանանա", "Երգիծական տարեցույց" և այլն:

Կատարել է մի շարք թարգմանություններ ռուսերենից և ֆրանսերենից՝ Տոլստոյ, Դոստոևսկի, Գորկի, Մարկ Թվեն, Էմիլ Զոլա և այլն: Իրավամբ Հակոբ Պարոնյանից հետո Օտյանը իրավունք ունի կոչվելու "Ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբան" (Ա. Շիրվանզադե):

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ (ԱՐԱՄ ԹՈՎՄԱՍՅԱՆ)

Ծնվել է Վանում, 1888թ., քահանայի ընտանիքում: Սովորել է Վանի Երեմյան դպրոցում, ուսումը շարունակել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Ուսուցչություն է արել Վանի կենտրոնական վարժարանում, աշխատակցել "Աշխատանք" շաբաթաթերթին, որտեղ էլ տպագրվել են նրա առաջին ֆելիետոնները:

1915թ. մասնակցել է Վանի հերոսամարտին: Նույն թվականին շատ ընտանիքների հետ Թովմասյանները ևս ստիպված գաղթում են Երևան: 1916-1920թ.թ. տարբեր պարբերականներում լույս են տեսնում նրա երգիծական պատմվածքները:1920թ. Հայաստանի խորհրդայնությունից հետո Կամսարի ստեղծագործությունների մեջ տեղի է ունենում շրջադարձ:

Իհարկե, նա փաստորեն դառնում է խորհրդահայ նորաստեղծ երգիծաբանության ամենատաղանդավոր դեմքը, սակայն շուրջ 30 տարի (մինչևւ Ստալինի մահը) ու դրանից հետո էլ թերևս մինչև իր կյանքի վերջը ստիպված է լինում գրել այլաբանորեն կամ լավագույն գործերը թողնել անտիպ: Հատկապես բեղմնավոր է նրա ստեղծագործության վերջին փուլը (1954-1965): Այս շրջանում նա բազմաթիվ ֆելիետոններ և երգիծական մանրապատումներ է հրատարակում հիմնականում "Ոզնի" երգիծական հանդեսում, ինչպես Լեռ Կամսար, այնպես էլ Արա Մասյան գրական անուններով:

Քաղաքական սատիրայի մեծ վարպետը Պարոնյանի և Օտյանի ավանդույթների լավագույն շարունակողն էր, և իր հարուստ ու ինքնատիպ գրական ժառանգությունը ընդմիշտ ունի իր ուրույն տեղը մեր գրական գանձարանում:

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գևորգ (Ժորա) Հարությունյանը ծնվել է 1928թ. սեպտեմբերի 7-ին Երևանում:
1946-ին ավարտել է բժշկական տեխնիկումը, 1962-ին` բժշկական ինստիտուտը:
1950-65թ.թ. աշխատել է մայրաքաղաքի առողջապահական տարբեր հիմնարկություններում: Սակայն բնությունը օժտել էր նրան դրամատուրգի վառ տաղանդով և առաջին իսկ փորձը դարձավ գլուխգործոց. Ռաֆայել Երիցյանի հետ գրեցին "Ոսկե ցլիկ" կինոկոմեդիայի սցենարը:

Բժիշկ - դրամատուրգը մինչև թատրոն մտնելը փոքրածավալ պիեսներ էր գրում երգիծական ռադիոծրագրերի համար: Առաջին մեծածավալ գործը "Նոր դռան շեմքին" պիեսն էր: Սկսվեց համագործակցությունը Աճեմյանի հետ: Պիեսը բեմադրվեց "Սրտի արատ" վերնագրով և մեծ հաջողություն բերեց հեղինակներին, միանգամից դառնալով հայ թատրոնի լավագույն կատակերություններից մեկը:

Հաջորդ երկու պիեսները՝ "Ծաղիկների աշխարհում", "Հիվանդ N199"-ը արդեն վկայեցին, որ ասպարեզ է իջել բոլոր ժամանակների հայ լավագույն դրամատուրգներից մեկը: Հետագայում հանդիսատեսը վայելեց "Ղազարը գնում է պատերազմ", "Հարսնացու հյուսիսից", "Խաչմերուկ" ներկայացումները:

Վերջինիս համար (մինչ այդ արդեն արժանացել էր արվեստի վաստակավոր գործչի կոչման) ստացավ Հայաստանի Պետական մրցանակ: Մեծ ժողովրդականություն վայելեց նաև Ժ. Հարությունյանի սցենարով նկարահանված "Շրթներկ N4" կինոնկարը:

Մինչ իր վերջին գլուխգործոցները՝ "Հարսնացուն հյուսիսից", "Խոշոր շահում", իր սցենարով նկարահանվեց "Հուշարձան" կինոնկարը: Ժորա Հարությունյան հեղինակը մնայուն արժեքներ ստեղծեց և՛ թատրոնում՝ նրա բեմադրված պիեսներից յուրաքանչյուրը խաղացվել է 300 անգամից ոչ պակաս, և՛ կինոյում. եթե ուրիշ որևէ բան արած չլիներ, արդեն միայն "Ոսկե ցլիկը" կամ "Հարսնացուն հյուսիսիցը" բավարար կլինեին, որ Ժորա Հարությունյանը ընդմիշտ մնար հայ թատրոնի և կինոյի պատմության մեջ: Եղավ ավելին:

ժԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ

Ժիրայր Անանյանը ծնվել է 1934-ի հուլիսի14-ին Բերդ ավանում, ուսուցչի ընտանիքում: 1952-ին ավարտել է Երևանի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958-ին՝ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը:

1959-80-ին աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում՝ որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա՝ գրականության և արվեստի բաժնի վարիչ: Դրամատուրգի առաջին պիեսը՝ "Դիպլոմի համար", խաղացվել է 1956-ին՝ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում: Այնուհետև թատերախմբերը բեմադրել են "Հայրիկ, ո՞ւր" պիեսը: Տասնամյակներ շարունակ Ժիրայր Անանյանի պիեսները բեմադրվում են Հայաստանի պետական թատրոններում և հանրապետությունից դուրս:

Նրա "Տաքսի, տաքսի" ("Սերը ճամպրուկի մեջ") կատակերգությունը տեղ է գտել "Տեատր" հանդեսի՝ պետական թատրոնների բեմերում մեկ խաղաշրջանում 100 անգամից ավելի ներկայացված պիեսների ցանկում: Կատակերգության տեսագրված ժապավենները տարածված են տարբեր երկրներում: 1978-ից Երևանի Հ. Պարոնյանի անվան թատրոնն անընդմեջ ներկայացնում է դրամատուրգի կատակերգությունները:

Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի՝ 1989-90 թվականների խաղացանկում միաժամանակ ներկայացվում էին Ժիրայր Անանյանի երեք պիեսները՝ "Իմ տունը քո տունը չէ", "Իրարանցում", "Կարուսել": "Կարուսել" և "Տաքսի, տաքսի" կատակերգությունները 1989-ին հյուրախաղերի ժամանակ ներկայացվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Պարոնյանի անվան թատրոնը երկրորդ անգամ "Տաքսի, տաքսին" այստեղ ներկայացրել է 1994-ին, իսկ "Ես եմ, եկել եմ" ("Կարուսել") կատակերգությունը՝ 2001-ին Իրանում:

Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում 1992-ին տեղի է ունեցել դրամատուրգի "Իմ տունը քո տունը չէ" պիեսի 500-րդ ներկայացումը, իսկ "Տաքսի, տաքսի" կատակերգության 500-րդ ներկայացումը 1993-ին կայացել է Եևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, 600-րդը՝ 1997-ին: Հայաստանի պետական թատրոններում ամենից շատ բեմադրված հեղինակն է վերջին երկու տասնամյակում: Թարգմանվել և բեմադրվել է բազմաթիվ լեզուներով:

համաշխարհային նշանավոր կատակերգակներ համաշխարհային դասական երգիծաբաններ
հայ նշանավոր կատակերգակներ Ժամանակակից երգիծանքի եւ կատակերգության վարպետները






© 2008 - 2012 HUMOR.am
e-mail:humor@humor.am