left.jpg

Ինչո՞ւ է ձեռնտու սևամորթ նախագահը.

1.  սուտ խոսելիս դեմքը չի շառագունում
2.  աշխարհաքաղաքական մավրական խանդն արդարացվում է
3.  "Սևերես մնացինք" արտահայտությանը նոր իմաստ ու նշանակություն է հաղորդում…
 
1. 57 %   2. 14 %   3. 29 %  
Քվեարկել է 7 մարդ
Շնորհակալություն
քվեարկելու համար
 
 

 
 
 

ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:




Ծնվել է Երևանում: Հինգ տասնամյակ ՀՀ ժողովրդական արտիստուհին` հայ ժողովրդական երգարվեստի լավագույն կատարողն ու մեկնաբանը, իր երգերով գերել է հայ և օտար ունկնդիրներին: 2011թ. սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է "Սուրբ Մեսրոպ Մաշտոց" շքանշանի:

-Լա՞վ է ճանաչված լինելը:
-Ինձ այնքան էլ չի հրապուրում ճանաչված լինլու փաստը, քանի որ պետք է միշտ զգոն, կաշկանդված և ձգված լինես:

- Սիրո՞ւմ եք լուրջ խոսքը կատակով ասել:
-Ոչ, ես ուղղամիտ եմ: Սիրում եմ ճշմարիտ խոսքը ճակատին կրակել:

- Ինչպե՞ս եք վերաբերվում հումորից զուրկ մարդկանց:
- Շատ վատ: Հումորից զուրկ մարդը շատ խղճալի է, թող ներվի` կասեի նաև շատ դժբախտ:

-Երբևէ տուժե՞լ եք ճշմարտությունն ասելու պատճառով:
-Անընդհատ, ամբողջ կյանքում տուժել և հիմա էլ տուժում եմ:

-Անեկդոտ պատմե՞լ եք սիրում, թե՞ լսել:
-Լսել շատ եմ սիրում, բայց լսածս շուտ եմ մոռանում: Բայց կան անեկդոտներ, որ մնում են հիշողությանս մեջ:

- Ամեն մարդ ընդունա՞կ է համով անեկդոտ պատմել:
-Ո'չ, կան մարդիկ, որ շատ ծիծաղելի անեկդոտն այնպես են պատմում, այնպես են ներկայացնում, որ չի հասնում լսողին, նույնիսկ ժպիտ չի առաջացնում: Պատմելն էլ, լսելն էլ արվեստ է, որն ամեն մարդու չի տրվում:

-Ձեզ խանդոտ համարո՞ւմ եք:
- Այո, բայց նայած հանգամանքների:

- Երբևէ սխալվե՞լ եք ընկերների ընտրության հարցում:
-Պատահել է: Բնավորությամբ պարզ ու անկեղծ եմ: Այդպես եմ կարծել նաև դիմացինիս, բայց տարիների ընթացքում համոզվել եմ, որ չի գնահատվել իմ անկեղծությունը: Բայց, փառք Աստծո, ոչ միշտ:

-Բարի նախանձ լինո՞ւմ է:
-Մարդու հետ է ծնվում նախանձը: Բայց այդ նախանձը, կարծում եմ, նախապայման է, որ դու անընդհատ լինես մրցակցության մեջ, միշտ վերանայես լավն ու դրականը: Ես էլ երբեմն ունեցել եմ այդ զգացումը, բայց ոչ չարամիտ:

-Բոլո՞ր կատակներն են ընդունելի:
-Կատակ էլ կա, կատակ էլ...

-Ձեզ բավարարո՞ւմ է եթերից հնչող հայոց լեզուն:
-Ո'չ, լսում եմ հայ ազգին պատիվ չբերող, աղավաղված, խայտառակ բառեր: Դրանք ոչ միայն էկրանից պետք է հեռացնել, այլ ընդհանրապես հանել բառապաշարից:

-Երազներին հավատո՞ւմ եք:
-Հավատում եմ, կյանքում այն, ինչը քեզ երազելի է, երբեմն արտահայտվում է երազում և քեզ հաճույք պատճառում իրական կյանքում:

-Ի՞նչը չեք ների երբեք:
-Դավաճանությունը:
-Ո՞ր տոնն եք սիրում:
-Նոր տարին ու Մայիսի 1-ը` որպես գարնան զարթոնք:

-Ավանդապա՞շտ եք:
-Թունդ, խիստ: Հարգում եմ մեր ավանդույթները, որոնք ամբողջ կյանքում պահպանել եմ ու պահպանում եմ, չնայած շատ-շատերին դուր չի գալիս, ձևացնելով, որ իբր իրենք ժամանակակից են բլոր առումներով:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
- Մեզ կարելի է համարել երաժիշտների համերաշխ ընտանիք: Ամուսինս` Նորայրը, երկար տարիներ եղել է Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի քամանչահար-կոնցերտմեյստերը, որդիս` Հովհաննեսը, ջութակահար-կոնցերտմեյստեր է Հանրային հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում, դուստրս` երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանն է:

-Ի՞նչ է սիրում Օֆելյա Համաբարձումյան կինը:
-Շատ եմ սիրում խոհանոց: Սիրում եմ մաքրություն, կոկիկություն: Սիրում եմ բնություն, կենդանական աշխարհ: Սիրում ու հարգում եմ բարի, անկեղծ մարդկանց:

-Որևէ հիշարժան դեպք Ձեր կյանքից:
-Արտասահմանյան հյուրախաղերից մեկի ժամանակ ես և Ռուբենը իրար կողք կանգնած էինք և մեր աչքով ընկավ չափից ավելի գեր մի տղամարդ: Եվ ահա այդ գիրուկին ձայն տվեցին արտահայտվելու: Նա շա'տ բարակ, ոչ տղամարդկային ձայնով սկսեց խոսել: Ես ու Ռուբենը հանակարծակիի եկանք ու մեզ համակեց մի անզուսպ ծիծաղ, որը տևեց մինչև համերգի վերջը: Նույնիսկ հիմա էլ, այդքան տարիներ անց, հիշելիս անպայման ծիծաղում ենք:

Հարցազրույցը վարեց`  Զարուհի Մխիկյանը

© 2008 - 2012 HUMOR.am
e-mail:humor@humor.am