left.jpg

Ինչո՞ւ է ձեռնտու սևամորթ նախագահը.

1.  սուտ խոսելիս դեմքը չի շառագունում
2.  աշխարհաքաղաքական մավրական խանդն արդարացվում է
3.  "Սևերես մնացինք" արտահայտությանը նոր իմաստ ու նշանակություն է հաղորդում…

1. 57 %   2. 14 %   3. 29 %  
Քվեարկել է 7 մարդ
 
 

 
 
 
Բառադի շատ հաճախ և ամեն առիթով կիրառվող, մեզ համար գրեթե միս ու արյուն դարձած արտահայտություն է, որը հիմնականում բնութագրում է պատասխանատվության զգացումից զուրկ կամ իրենց գործողությունների հաջորդականությունը լավ չպատկերացնող մարդկանց: Երբեմն նաև օգտագործվում է անիմաստ, անկապ երևույթներն ու գործողությունները բնութագրելիս:


Զախոդ անել գործողությունների մի բարդ համակարգ է, որի նպատակն է դիմացինին մոտեցում ցուցաբերելը` մի այնպիսի իրավիճակում, երբ վերջինս չի սպասում կամ, որ ավելի վատ է` չի ցանկանում նման մոտեցում: Կարելի է "զախոդ անել" մայթով քայլող անծանոթ աղջկան կամ խստաբարո շեֆին, և երկու դեպքում էլ սրտի տրոփյունով սպասել անկանխատեսելի հետևանքների: Անհաջող զախոդի կարկառուն օրինակ է սկուտեղը ձեռքին Սաախովի մուտքը Նինայի սենյակ...


Դվիժենիներ տալանզեն աչքով անգամ երևում է, որ արտահայտության հիմքում ռուսերեն "движение", ասել է թե` "շարժում" բառն է: Քանի որ մեզանում այս վերջին բառը հիմնականում նորօրյա հեղափոխական ասոցիացիաներ է առաջացնում, ապա նշված արտահայտությունը կիրառվում է միայն կենցաղային և սոցիալական ասպեկտներով` անլիարժեքության բարդույթից ձերբազատվելու, շրջապատի վրա անջնջելի տպավորություն թողնելու, անվիճելի հաղթանակի հասնելու և այլ նմանատիպ նպատակներով:


Պիսկել անհայտ արմատներով արտահայտություն է, որի հիմքում բավական որոշակի գործողություններ են, որոնք, որպես օրենք, ուղեկցվում են դիմացինի վրա բռնարարքի գործադրմամբ: Ընդ որում` այդ բռնարարքը կիրառվում է ինչպես սառը զենքի, այնպես էլ` հրազենի միջոցով:


Լացըցնել գործողություն, որի հետևանքով սուբյեկտը հասնում է անվիճելի ու տպավորիչ հաղթանակի դիմացինի հանդեպ, այսինքն` դիմացինին կարող է հասցնել լացելու ոչ ցանկալի վիճակին: Ուշագրավն այն է, որ դիմացինը կարող է լինել ինչպես ֆիզիկական անձ (մարդ, կազմակերպություն, մրցակից թիմ), այնպես էլ` ցանկացած բան. օրինակ կարելի է"լացըցնել" նոր բացված շպրոտի բանկան, ամառային սալաթը, ստյաժկայի ցեմենտը և այլն:


Զաստավիտ մի անցանկալի իրավիճակ, երբ այս կամ այն սուբյեկտը գործ ունի ստիպողական քայլեր անելու իրողության հետ: Իհարկե դժվար չէ կռահելը, որ արմատը մեզ քաջածանոթ ռուսերենի "заставить" բայն է, որն էլ թարգմանաբար նշանակում է վերը նշված ստիպողականությունը: Այս իրավիճակը հատկապես հոգեհարազատ է թաղային/բակային ոչ հորիզոնական շփումների, փոխհարաբերությունների ողջ ընթացքին:


Կռաիտ անել ասել է թե` "ծայրից մի փոքր թռցնել` սեփական կարիքները հոգալու նպատակով": Սա բոլորովին գողությունը չէ, եթե իրավապահները ավելորդ հետաքրքրություն չցուցաբերեն, բայց նաև` այդքան էլ խրախուսելի արարք չէ: Հիշում ե՞ք Մհեր Մկրտչայի հերոսին` "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմից, որ վրդովված հարցնում էր` "հազար ոչխար եմ պահում, երկու ոչխար ուտելու իրավունք չունեմ": Փաստորեն, ժամանակակից լեզվով, նա երկու ոչխար "կռաիտ արեց":


Բազարներ արդեն մասամբ իր դարն ապրած "ռազբիրատի" (ինչն էլ ծագել է ռուսերեն "разбирательство" բառից, ասել է թե` "խոսենք, հասկանանք, թե ով էր ճիշտ, ով սխալ") առավել մոդեռնացված տարբերակն է: "Բազարներ" սովորաբար վարում են փողոցի օրենքներին լավ գիտակ, հղկված խոսելաոճով անձինք, որոնք դիմացինին հիմնականում դիմում եմ "ընգեր ջան"-ով: Նման շփումների նպատակը "բազարները փակելն է", այսինքն ի վերջո իրավիճակից ճիշտ դուրս գալն առանց կրակոցների, հայհոյանքների, դանակահարությունների և այլ հակադիվանագիտական մեթոդների:


Ծեփելոչ մի կապ չունի շինարարական կամ վերանորոգման գործընթացների հետ, միայն թե համեմատությունը կապվում է, թերևս, պատի ծեփի հետ: Ոչ այդքան լայն կիրառվող արտահայտություն է, ավելի շուտ այն կիրառություն է գտել ոգելից խմիչների հանդեպ ոչ այնքան անտարբեր մարդկանց շրջանում, ովքեր բացականչելով "երեկ լավ ծեփում էինք", ըստ երևույթին նկատի ունեն, որ այդ գործընթացից հետո իրենց դեմքի գույնը հիշեցնում էր պատի ծեփ:


Խփել դոշին
ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին մի տեղից մյուսը ամենատարբեր ձևերով փոխադրելու ժամանակակից արտահայտություն է: Դոշը կամ գրական լեզվով` կրծքավանդակը տվյալ դեպքում օգտագործվում է, երևի թե, որպես մարդու մարմնի ամենահարմար ու լայն մասը:


1   2   3   4   5    >>

© 2008 - 2012 HUMOR.am
e-mail:humor@humor.am