left.jpg

Ինչո՞ւ է ձեռնտու սևամորթ նախագահը.

1.  սուտ խոսելիս դեմքը չի շառագունում
2.  աշխարհաքաղաքական մավրական խանդն արդարացվում է
3.  "Սևերես մնացինք" արտահայտությանը նոր իմաստ ու նշանակություն է հաղորդում…

1. 57 %   2. 14 %   3. 29 %  
Քվեարկել է 7 մարդ
 
 

 
 
 
Մարտի 31-ին` ժամը 13:00-ին, Արամ Խաչատրյանի արձանին հարակից տարածքում տեղի ունեցավ Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խմբի բացօթյա ասուլիսը: Հատարարվեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը ստորագրել է հրամանագիր` երգիծաբան Հրանտ Հորիզոնին` ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, երգիծանկարիչներ
Գ. Յարալյանին և Վ. Աբրոյանին` ՀՀ վաստակավոր նկարչի կոչումներ շնորհելու վերաբերյալ:


Ապրիլի 1-ին ժ.12.00-ին "Մոսկվա" կինոթատրոնի ճեմասրահում բացվեց "Ճգնաժամը հանեց համը" երգիծանկարների հանրապետական ցուցահանդեսը:

Ժ.13.00-ին "Մոսկվա" կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ նկարիչ, քանդակագործ Խաչատուր Միրիջանյանի երգիծաքանդակների ցուցահանդեսի բացումը:

14.00-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ ապրիլմեկյան կինոցուցադրություն` արգելված ֆիլմի փակ դիտում:


Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում Ապրիլի 1-ին ժ.15.00 "Միայն մեկ անգամ" տոնական ծրագրով հանդես եկավ աճպարար Վարդան Ամիրյանը:

16.00-ին Տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում ծաղրածու Zozo-ն ներկայացրեց "Մեր ժամանակի փուչիկը" զվարճալի ծրագիրը:


Ապրիլի 1-ին ժ.17.00 Հյուսիսային պողոտայում անցկացվեց Ապրիլմեկյան ստորագրահավաք:

Ժ. 18.00 Արամ Խաչատրյանի հուշարձանին հարակից տարածքում Տոնական բացօթյա հանդիսություն էր` նվագախմբի, պարային համույթների, ծաղրածուների, կենդանիներ վարժեցնողի, ակրոբատների, խաղավարների, ոտնափայտերով մարդ-տիկնիկների մասնակցությամբ:


Ժ. 20.00-ին Միջոցառումների շարքը եզրափակեց "Մեկից մեկ" երգիծական շքահանդեսը` Արամ Խաչատրյան համերգասրահում հայկական էստրադայի վարպետների մասնակցությամբ:

Վերջում` տոնական հրավառություն:
Մինչ հաջորդ տարի. չտխրե'ք:


Թողարկվել է "Մեկից մեկ" ապրիլմեկյան տոնահանդեսի տեսասկավառակը (DVD):



© 2008 - 2012 HUMOR.am
e-mail:humor@humor.am