left.jpg

Ինչո՞ւ է ձեռնտու սևամորթ նախագահը.

1.  սուտ խոսելիս դեմքը չի շառագունում
2.  աշխարհաքաղաքական մավրական խանդն արդարացվում է
3.  "Սևերես մնացինք" արտահայտությանը նոր իմաստ ու նշանակություն է հաղորդում…

1. 57 %   2. 14 %   3. 29 %  
Քվեարկել է 7 մարդ
 
 

 
 
 
Մարտի 31-ին` ժամը 13:00-ին, Արամ Խաչատրյան արձանին հարակից տարածքում տեղի ունեցավ Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խմբի բացօթյա ասուլիսը` նվիրված 2010թ. Երգիծանքի և հումորի համահայկական “Մեկից մեկ” պաշտոնական տոնահանդեսին:

Ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակը` 2011թ. Երգիծանքի և հումորի թանգարան հիմնելու վերաբերյալ: “Սամվել Ք. Բաղդասարյան” ընկերությունը հանրությանը ներկայացրեց երգիծական "ԲԻՍՍ" թերթի անդրանիկ համարը: Հայկական մամուլի ընտանիքն ավելացավ ևս մեկ անդամով:


Ապրիլի 1-ի 12:00 - Ապրիլմեկյան տոնախմբությունների սկիզբը նշանավորվեց "Ծուռ մատիտների" խրախճանքով. "Մոսկվա" կ/թ ճեմասրահում բացվեց երգիծանկարների հանրապետական ցուցահանդեսը: Ներկայացված էին Գեորգի Յարալյանի, Վլադիմիր Աբրոյանի, Ցոլակ Կանթեղի, Պավել Ջանգիրովի, Տոտոյի, Արզոյի, Հարություն Չալիկյանի, Արսեն Գևորգյանի (Դիզո), Հարություն Սամուելյանի, Լևոն Աբրահամյանի , Դավիթ Ղազանչյանի, Նիկոյի աշխատանքները:


13:00 - "Օրոր - շորոր" մատիտներին "կարգի հրավիրելուց" հետո "Մոսկվա" կ/թ ճեմասրահը տրամադրվեց իրենց "սահմանադրական իրավունքից" օգտվել փորձող երգիծաքանդակներին: Ցուցադրությանը մասնակցում էին քանդակագործներ Ռոբերտ Մինասյանը, Խաչատուր Միրիջանյանը, Գագիկ Ղազարյանը, Արմեն Վարդանյանը, Կարեն Բաղդասարյանը, Ալեքսանդր Շկարբոնենկոն:


13:30 - Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ: Էլ ի՞նչ տոն, առանց կոմիկական ֆիլմի ցուցադրության: "Մոսկվա" կինոթատրոնում “Պարադիզ” ընկերությունը ներկայացրեց “Մանեկեն կամ Միմ-շոու” ֆիլմի ապրիլմեկյան կինոպրեմիերան. ռեժիսոր` Վահան Ստեփանյան, մտահղացման հեղինակ և սցենարիստ` Արմեն Վաթյան: Իրենց կատակերգական խաղով հիացրեցին Սերգեյ Դանիելյանը, Վահագն Սիմոնյանը և այլք:


14:30 - Տոնական հանդիսությունը շարունակվեց Գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնում: Հայաստանյան Փոփոխությունների Թատրոնը փոքրիկների "դատին" ներկայացրեց թատերախմբի բեմադրած "ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ…" ինտերակտիվ, ուրախ ու գունեղ ներկայացումը:


15.00 - Ապրիլմեկյան տոնական հանդիսությունից անմասն չմնացին նաև Նորքի տուն-ինտերնատի տարեց բնակիչները: Ողջույնի խոսքով հանդես եկավ Արամայիս Սահակյանը: Ելույթ ունեցան երգիծանքի և հումորի, երգի ու պարի, ասմունքի վարպետներ Ժասմեն Գևորգյանը, Հորիզոնը, Էդգար Կարապետյանը, “Էնջելս” պարային համույթը:


15:30- Երևանի Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում զարմանք ու հիացմունք պատճառեց "Միստր Մոգ" Վարդան Ամիրյանն` իր աճպարարական շոուով: Տոմսի արժեքն անփոփոխ էր` կրկին 50 դրամ:






© 2008 - 2012 HUMOR.am
e-mail:humor@humor.am