ՀՀ կառավարությունը որոշել է, որ հաշվի առնելով երկրում առկա ֆինանսատնտեսական ծանր իրավիճակը` այս տարի կանանց միամսյակը պետք է դարձնել "երկուժամյակ": |

|
|
Հանրապետական կուսակցությունը կրկին քիչ էր մնում, որ հավատար Լևոն Տեր-Պետրոսյանի` առաջիկայում իշխանափոխության անհրաժեշտության մտքին: |

|
Երևանի բժշկական համալսարանում սովորող որոշ հնդիկներ ևս որոշել են անդամագրվել "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը, որ վարձի միայն մի մասը տան: |

|
|
ԱՄՆ-ի Կոնգրեսում ժամանակ առ ժամանակ բարձրացվող Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն իրականում մեկ նպատակ ունի` խթանել թուրքերի այցելությունները Միացյալ Նահանգներ` դրանով զարգացնելով զբոսաշրջությունը: |

|
|
Ոսկու շուկաներում տարօրինակ միտում է նկատվում. Հանրապետական կուսակցության անդամներին ոսկին սկսել են վաճառել առանձնահատուկ թանկ գներով: |

|
|
Լուրեր են պտտվում, որ Սերգո Երիցյանին Լեզվի տեսչության պետի պաշտոնում նշանակելը հովանավորվում է դրսի այնպիսի ուժերի կողմից, ովքեր չեն ուզում, որ որևէ մեկը Հայաստանում ընդհանրապես ուշադրություն դարձնի հայերենին: |

|
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերջին հանրահավաքի համար Ստեփան Դեմիրճյանը հազիվ է կարողացել յուրացնել իր ելույթի տեքստը:
|

|
|
1  
2  
|