|
left.jpg
|
ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)
Ծնվել է 1870 թվականի հոկտեմբերի 19-ին, Սպիտակի շրջանի Ղարաբոյա` այժմ Խնկոյան գյուղում: Հայ նշանավոր մանկագիր, ուսուցիչ: Բանաստեղծություններ, հեքիաթներ, պոեմներ, լեգենդներ ու առակներ. հարուստ է նրա թողած գրական ժառանգությունը:
|
|
 |
ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ծնվել է 1930թ. սեպտեմբերի 30-ին: Բեմի վրա հայտնվել է 13 տարեկանում, երբ թատերական ուսումնարանի սան էր: Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի թատրոնում սիրելի դերասանուհին 1949-ից սկսած խաղացել է շուրջ 70 դեր:
|
|
 |
ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
Անվանի արձակագիր, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանը ծնվել է 1931թ. սեպտեմբերի 16-ին, Երեւանում: Ավարտել է Երեւանի Պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը: Իբրեւ գրող՝ մեծ ճանաչում ձեռք բերեց "Մարաթոն" (1969թ.) վեպով:
|
|
 |
ԱՇՈՏ ԱԲԱՋՅԱՆ
...Թափուր տեղ կար արեւի տակ... "Հղացվեց" այն առաջարկել ինձ...
...9 ամիս տատանվելուց հետո տվեցի համաձայնությունս...
...1954-ի սեպտեմբերի 4-ին մոլորակի բեռը 4 կգ-ով ավելացավ... Ես սկսվեցի...
|
|

|
ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Ծնվել է Երեւանում, 1957թ. հոկտեմբերի 8-ին: Ավարտել է "փոսի" դպրոցը, աշխատել "փոսի" թատրոնում, հետո որոշել է դուրս գալ "փոսից" ու գնացել է մայր թատրոն...
Այսօր Լալան կրկին թատրոնում է՝ "Մհեր Մկրտչյանի արտիստականում":
|
|
 |
ԱՇՈՏ ԵԴԻԳԱՐՅԱՆ
Ծնվել է 1950-60-ական թվականներին, Երեւանի կենտրոնում: Սովորել է Չարենցի անվան դպրոցում: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Աշխատում է Հ. Մալյանի անվան թատրոնում — "Շանթ" հեռուստաընկերությունում:
|
|

|
|
| ԱՐԽԻՎ
|
|
|
|