left.jpg

Ի՞նչ կլիներ, եթե խորհրդարանական ընտրություններում հաղթեր ընդդիմությունը.

1.  կփոխվեր քաղաքական կուրսը
2.  ֆանտաստիկայի ժանրի հարցերին չեմ պատասխանում
3.  իսկ ո՞րն է մեր ընդիմությունը

1. 10 %   2. 52 %   3. 38 %  
Քվեարկել է 93 մարդ
 
 

 
 

 
 
 
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ

Հայ մեծ գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակախոս: Ծնվել է 1843 թվականի նոյեմբերի 19-ին, Ադրիանապոլսում:
Գրական ասպարեզ իջել է որպես թատերագիր՝ 1865-ին գրած "Երկու տերով ծառա մը" եւ "Ատամնաբույժն արեւելյան" կատակերգություններով:
ԱՎԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 12-ին, Թիֆլիսում:
ժողովրդական արտիստ (1962): Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Շիրվազադեի "Չար ոգի" 1918) դերակատարումը: 1922-ից հաստատվել է Սունդուկյանի անվան թատրոնում: Նրա Զամբախովը եւ Սաղաթելը հայ թատրոնի պատմության մեջ մնում են իբրեւ չգերազանցված անձնավորումներ:
ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ծնվել է 1903թ. մարտի 23-ին:
Ժողովրդական արտիստի կոչում է ստացել 1950-ին: Մասնագիտական կրթությունն ստացել է Թիֆլիսի Հայարտանը կից դրամատիկական ստուդիայում: 1924-ից եղել է Սունդուկյանի անվան թատրոնի դերասան:
ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆ

Ծնվել է 1930թ. նոյեմբերի 22-ին, Թբիլիսիում: Սիրված եւ ճանաչված դերասան: 1951թ. ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական, մեկ տարի անց` գեղարվեստաթատերական ինստիտուտ: 1955-ից սկսել է խաղալ Մայր թատրոնում, նաեւ` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Առաջին դերը կինոյում "Տիրացուն" էր "Նվագախմբի տղաներ"-ը ֆիլմում:

ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Ծնվել է 1946թ. Նոյեմբերի 12-ին Երեւանում:
Ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտը: Դեբյուտը տեղի է ունեցել 1969թ. ապրիլի 1-ին, "Միացրեք տասներեքերորդ ալիքը" հեռուստատեսային երգիծական ծրագրում: "Կենտրոն" հեռուստատեսությունում վարում է "Օթյակ" հեղինակային ծրագիրը:
ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Ծնվել է 1961 թ. նոյեմբերի 28-ին, Երեւանում:
Դպրոց է հաճախել 5 տարեկանում, ավարտել` 15-ում: Դերասան չլինելով հանդերձ, մի քանի դերասանների "մի կտոր հացը ձեռքներից խլելու" պատճառով դատապարտված է ցմահ հումորային բանտարկության:

ԱՐՄԵՆ ԱՎԵՏՅԱՆ

Երեւանցի, մեծացել է Շենգավիթում, սովորել է թիվ 110 միջնակարգ դպրոցում: Առաջին բեմելը եղել է 1994 թ-ին, Էջմիածնի մշակույթի տանը: Առաջին նմանակումը եղել է Արմեն Խոստիկյանի կատարումը:

   ԱՐԽԻՎ

Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս
Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր


© 2008 - 2012 HUMOR.am
e-mail:humor@humor.am