|
left.jpg
|
ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ
Ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 19-ին, Կ. Պոլսում: Հայ գրող, երգիծաբան, լրագրող, հրապարակագիր:
|
|
 |
ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆ
Ծնվել է 1911թ. սեպտեմբերի 15-ին, Բաթումիում: Հայ անվանի դրամատուրգ: Պարգեւատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մրցանակներով:
|
|
 |
ԳԵՎՈՐԳ (ԺՈՐԱ) ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծնվել է 1928թ. սեպտեմբերի 7-ին, Երեւանում: Դրամատուրգ, "Ոսկե ցլիկ", "Շրթներկ N4", "Հարսնացուն հյուսիսից" կինոնկարների սցենարի հեղինակը: Արժանացել է Հայաստանի Պետական մրցանակի:
|
|
 |
ԱՐՄԱՆ ԿՈԹԻԿՅԱՆ
Ծնվել է 1896թ. սեպտեմբերի 15-ին, Տրապիզոնում: Հայ մեծ դերասան, բանաստեղծ եւ թարգմանիչ:
|
|

|
ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ
Ծնվել է 1942թ., Թբիլիսիում: ՀՀ ժողովրդական արտիստ, "Մովսես Խորենացի" շքանշանի ասպետ:
|
|
 |
ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ
Ծնվել է 1964 թ. սեպտեմբերի 22-ին: 1985 թ.` "Երիտասարդ ոզնիներ" թատրոնի, 1997թ.` "ԱՐ" հեռուստաընկերության հիմնադիրներից է: "Խաթաբալադա", Mea Culpa ("Իմ մեղքը") պիեսների հեղինակ:
|
|

|
ՍԱՐԳԻՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ծնվել է 1964թ. սեպտեմբերի 11-ին, Երեւանում: "Չղջիկ"-ը, "Խուժան ալիք"-ը, "Պահմտոցի"-ն հեռուստադիտողի սիրված երգիծական հաղորդաշարերից են: Հեղինակ է նաեւ մի շարք փաստավավերագրական կինոնկարների, տեսահոլովակների:
|
|
 |
ՔՐԻՍՏ (ՔՐԻՍՏԱՓՈՐ) ՄԱՆԱՐՅԱՆ
Ծնվել է 1961թ. Երեւանում: Մի շարք մանկական հաղորդաշարերի՝ "Տուն-տունիկ", "Վարուժն ու Մերուժը", երգեցիկ Այբբենարանի, "Ոսկեջրած ձկնիկը" սատիրայի, Երեւանին նվիրված երգերի հեղինակ:
Ներկայումս մանկական հաղորդաշար է վարում ամերիկահայ մի հեռուստաընկերությունում:
|
|

|
ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐՈՅԱՆ
Վլադիմիր Աբրոյանի ինքնակենսագրությունը, դիմանկարն ու ծաղրանկարներից յոթը զետեղված են Թուրինի Հումորի միջազգային կենտրոնի "Ծաղրանկարի միջազգային հանրագիտարանում": Ծաղրանկարչի աշխատանքները տեղ են գտել նաեւ աբրովոյի "Ծաղրանկարի համաշխարհային անթալոգիայում": Մասնակցել է ցուցահանդեսների Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Բրազիլիայում, Կուբայում, Հոլանդիայում:
|

|
|
| ԱՐԽԻՎ
|
|
|
|